12:40  ,  11 փետրվարի, 2016

NBA. Չեմպիոնի հերթական հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում այս գիշեր կայացել են հերթական խաղերը: Գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 112:104 հաշվով հաղթել է «Ֆինիքսին»: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին, որը վաստակել է 26 միավոր:

Լեբրոն Ջեյմսի 29 միավորներն օգնել են փոխչեմպիոն «Քլիվլենդին», որը տանը հաղթել է «Լեյքերսին»՝ 120:111: Կարիերայի վերջին մրցաշրջանն անցկացնող Կոբի Բրայանտը հյուրերի կազմում հավաքել է 17 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ինդիանա» – «Շառլոտ»՝ 95:117 (25:25, 18:35, 27:29, 25:28)

«Օռլանդո» – «Սան Անտոնիո»՝ 96:98 (23:29, 28:21, 28:17, 17:31)

«Ֆիլադելֆիա» – «Սակրամենտո»՝ 110:114 (30:24, 33:24, 24:27, 23:39)

«Բոստոն» – «Կլիպերս»՝ 139:134 (33:37, 38:27, 27:27, 24:31, 17:12)

«Բրուքլին» – «Մեմֆիս»՝ 90:109 (27:22, 18:28, 18:39, 27:20)

«Դետրոյտ» – «Դենվեր»՝ 92:103 (22:20, 31:32, 18:23, 21:28)

«Քլիվլենդ» - «Լեյքերս»՝ 120:111 (35:25, 29:22, 29:27, 27:37)

«Չիկագո» – «Ատլանտա»՝ 90:113 (29:28, 19:25, 25:38, 17:22)

«Մինեսոտա» – «Տորոնտո»՝ 117:112 (26:32, 29:36, 33:21, 29:23)

«Նոր Օրլեան» – «Յուտա»՝ 100:96 (20:22, 27:23, 24:32, 29:19)

«Ֆինիքս» – «Գոլդեն Սթեյտ»՝ 104:112 (28:29, 15:28, 32:34, 29:21)

«Պորտլենդ» – «Հյուսթոն»՝ 116:103 (29:29, 28:17, 35:35, 24:22)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում