20:48  ,  10 փետրվարի, 2016

Թոմաս Տուխել. Անցկացրինք իդեալական հանդիպում

Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գերազանց է գնահատել իր ղեկավարծ թիմի գործողությունները «Շտուտգարտի» հետ Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում։

«Հաշվի առնելով խաղադաշտի վատ վիճակը՝ մենք անցկացրինք իդեալական խաղ։ Ինձ համար գերազանց հանդիպում էր։ Սպասում էինք, որ կլինի չափազանց ինտենսիվ պայքար։ Իմ խաղացողները գերիշխում էին առաջին խաղակեսում՝ կանխելով մրցակցի հակագրոհները։ Ընդմիջումից հետո խաղը դարձավ ավելի բաց, ինչը թույլ տվեց մեզ իրացնել չորս հնարավորություններից երեքը։ Երրորդ գոլը կարող էինք ավելի շուտ խփել, բայց խանգարում էր «ծանր» խաղադաշտը»,-Թոմաս Տուխելի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ «Բորուսիան» արտագնա խաղում հաղթել է 3։1 հաշվով եւ դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Դորտմունդյան թիմի երրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում