15:44  ,  10 փետրվարի, 2016

«Շիրակին» է միացել նիգերիացի կիսապաշտպան

ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Շիրակը» շարունակում է նախապատրատվել ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածին Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում։ 

Գյումրեցիներին է միացել նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն։ 21-ամյա Ուդոն փորձաշրջան կանցնի «Շիրակի» կազմում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

Մինչեւ «Շիրակում» հայտնվելը Սոլոմոն Իմե Ուդոն 2014-15 թվականների մրցաշրջանի գարնանային հատվածում հանդես է եկել «Արարատում», իսկ 2015-16 թվականների աշնանային հատվածում խաղացել է «Ուլիսում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում