10:44  ,  10 փետրվարի, 2016

Գերմանական ակումբի ֆուտբոլիստները փորձել են կազինո թալանել

Գերմանական «Հանովերի» երիտասարդական թիմի 3 ֆուտբոլիստներ ցանկացել են թալանել տեղի կազինոներից մեկը: Դրա համար նրանք ձեռք են բերել գազային ատրճանակներ ու դիմակներ, գրում է Spiegel-ը:

Ֆուտբոլիստներն այդ մտքից հրաժարվել են վերջին պահին, սակայն տուն վերադառնալիս ձերբակալվել են: «Հանովերն» այդ խաղացողներին հեռացրել է թիմի մարզումներից: Դեռ հայտնի չէ, թե ինչ պատժամիջոցներ են կիրառվելու նրանց հանդեպ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում