Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վերսկսել է մարզումներն իսպանական «Ռայո Վալյեկանոյի» ընդհանուր խմբում, հաղորդում է Իսպանիայի Պրիմերան ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով լուսանկարներ մարզումից:
Ստամբուլի «Բեշիկթաշի» հետ պայմանագիր կնքելուց եւ վարձակալությամբ «Ռայո Վալյեկանո» տեղափոխվելուց հետո Օզբիլիսը դեռ հայտավորված չի եղել նոր թիմում: Նախորդ շաբաթը հայ ֆուտբոլիստը բաց էր թողել մարզումները առողջական խնդիրների պատճառով: Նա վատառողջ է եղել եւ ունեցել է բարձր ջերմություն:
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռայո Վալյեկանոն» կհյուրընկալվի Խիխոնի «Սպորտինգին»: Փետրվարի 12-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում