23:20  ,  7 փետրվարի, 2016

«Յուվենտուսը» եւ «Նապոլին» սահմանել են ակումբային ռեկորդներ

Թուրինի «Յուվենտուսը», փետրվարի 7-ին 2:0 հաշվով հաղթելով «Ֆրոզինոնեին», 14-րդ անընդմեջ հաղթանակն է տարել իտալական A Սերիայում:

Իտալիայի չեմպիոնը սահմանել է ակումբային ռեկորդ: A Սերիայում հաղթական շարքի ռեկորդը պատկանում է «Ինտերին», որը 2006-2007 մրցաշրջանում տարել է 17 անընդմեջ հաղթանակ:

A Սերիայի առաջատար «Նապոլին» եւս սահմանել է ակումբային ռեկորդ՝ հաղթելով «Կարպիին»: Դա նեապոլցիների 8-րդ անընդմեջ հաղթանակն էր Իտալիայի առաջնությունում, գրում է Gazzetta dello Sport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում