17:06  ,  1 փետրվարի, 2016

Ռոբերտ Արզումանյանը ժամանել է Թուրքիա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Ամկարի» պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ժամանել է Թուրքիա եւ բանակցություններ կունենա այդ երկրում մարզումային հավաք անցկացնող Կարագանդայի «Շախտյորի» (Ղազախստան) հետ, հաղորդում է Sports.kz-ն:

2013-2014 թվականների Ռոբերտ Արզումանյանը հանդես է եկել «Ակտոբեում», որտեղից Պերմի ակումբ տեղափոխվել էր 2015թ. հունվարին:

«Ամկարի» գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ 30-ամյա ֆուտբոլիստն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում