20:40  ,  24 հունվարի, 2016

Ռոբերտ Հովհաննիսյանն՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն

Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց արագ շախմատի Հայաստանի 2016թ. առաջնությունում:

Հովհաննիսյանը 8 հնարավորից հավաքեց 7,5 միավոր եւ գրավեց առաջին տեղը: Տիգրան Պետրոսյանը 6,5 միավորով երկրորդն էր, իսկ Արման Հայրապետյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հրանտ Մելքումյանը եւ Կարեն Գրիգորյանը 6-ական միավորով բաժանեցին 3-6-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի 2016թ. չեմպիոն էր դարձել Զավեն Անդրիասյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը գրավել էր երկրորդ տեղը՝ կես միավոր զիջելով առաջատարին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում