20:35  ,  23 հունվարի, 2016

Զավեն Անդրիասյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

Զավեն Անդրիասյանը հռչակվեց շախմատի Հայաստանի 2016թ. չեմպիոն:

Երեւանում ավարտված շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի 76-րդ առաջնության վերջին՝ 11-րդ տուրում Անդրիասյանը սեւերով ոչ ոքի խաղաց հետնապահ Նորայր Թորոսյանի հետ եւ 8 միավորով գրավեց առաջին տեղը:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վերջին տուրում ոչ ոքի խաղաց Հովիկ Հայրապետյանի հետ՝ վաստակելով 7.5 միավոր: 3-4-րդ տեղերը բաժանած Արման Փաշիկյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հավաքեցին 6.5-ական միավոր:

Հայաստանի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանեց Կարեն Գրիգորյանը, որը 4 միավորով գրավեց 10-րդ տեղը:

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի չեմպիոն էր դարձել Մարիա Գեւորգյանը, որը 9 հնարավորից վաստակել էր 8.5 միավոր:

Հայաստանի առաջնություն, 11-րդ տուր

Նորայր Թորոսյան - Զավեն Անդրիասյան՝ 0.5:0.5

Ռոբերտ Հովհաննիսյան - Հովիկ Հայրապետյան՝ 0.5:0.5

Արման Միքայելյան - Կարեն Գրիգորյան՝ 1:0

Արման Փաշիկյան - Լեւոն Բաբուջյան՝ 0.5:0.5

Տիգրան Լ. Պետրոսյան - Սամվել Տեր-Սահակյան՝ 0.5:0.5

Մանուել Պետրոսյան - Հովհաննես Գաբուզյան՝ 0:1

Մրցաշարային աղյուսակ

  1. Զավեն Անդրիասյան – 8 միավոր
  2. Ռոբերտ Հովհաննիսյան – 7.5
  3. Արման Փաշիկյան – 6.5
  4. Սամվել Տեր-Սահակյան – 6.5
  5. Հովհաննես Գաբուզյան – 6
  6. Մանուել Պետրոսյան – 5.5
  7. Տիգրան Լ. Պետրոսյան – 5
  8. Լեւոն Բաբուջյան – 5
  9. Արման Միքայելյան – 4.5
  10. Կարեն Գրիգորյան – 4
  11.  Հովիկ Հայրապետյան – 4
  12. Նորայր Թորոսյան – 3.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում