16:12  ,  18 հունվարի, 2016

Դմիտրի Ալենիչեւ. Արաս Օզբիլիսը հեռանում է «Սպարտակից»

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը հաստատել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հեռանալու է ռուսական ակումբից:

«Արաս Օզբիլիսը եւ Կիրիլ Կոմբարովը հեռանում են թիմից: Արասը քիչ խաղային պրակտիկա էր ստանում: Վնասվածքից հետո նա ոչ մի կերպ չէր կարողանում վերադառնալ նախկին մարզավիճակին: Օզբիլիսը հայտնեց թիմից հեռանալու ցանկություն, եւ մենք կարծում ենք, որ այլ ակումբում նա կխաղա ավելի շատ»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Чемпионат.com»-ը:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը «Սպարտակի» հետ չի մեկնել Աբու Դաբի եւ Մոսկվայում մարզվում է ակումբի երիտասարդական թիմի հետ: Օրերս «Սպարտակից» հեռացել էր նաեւ Հայաստանի հավաքականի 28-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը վերադարձել է ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»:

Արաս Օզբիլիսը 2013-ին Կրասնոդարի «Կուբանից» է տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում անցկացրել է 35 խաղ՝ խփելով 3 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում