Իսպանական Marca-ի անցկացրած օնլայն հարցման մասնակիցների մեծ մասը ցանկանում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Արքայական ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։
Քվեարկությանը մասնակցել է 64 հազար երկրպագու։ Նրանց 53 տոկոսը քվեարկել է Զիդանի օգտին։
Երկրորդ տեղում «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, Լոնդոնի «Չելսիից» հեռացված Ժոզե Մոուրինյոն է՝ 31 տոկոս։
Ակումբի ակադեմիայի տնօրեն Վիկտոր Ֆերնանդեսը հավաքել է 16 տոկոս։
Սպասվում է, որ իսպանացի Ռաֆայել Բենիտեսն առաջիկայում կհեռացվի «Ռեալից»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում