18:12  ,  17 դեկտեմբերի, 2015

Ռոնալդու. Սիրում եմ Փարիզը, բայց նախընտրում եմ ապրել Մադրիդում

Ես նախընտրում եմ ապրել Մադրիդում, բայց մի օր ամեն ինչ կարող է փոխվել, ասել է «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ խոսելով Փարիզ տեղափոխվելու հավանականության մասին։

«Փարիզը գեղեցիկ քաղաք է, մի քանի անգամ եղել եմ այնտեղ, սիրում եմ այդ քաղաքը, բայց նախընտրում եմ Մադրիդը։

Շատ ուրախ եմ լինել օրինակ իմ աշխատանքում։ Միշտ կատարում եմ իմ աշխատանքը կատարյալ։ Երբ պառկում եմ քնելու՝ ինքս ինձ ասում եմ. «Ես իմ գործը լավ արեցի, ես մարդկանց երջանկացրի»։ Ցանկանում եմ լինել աշխարհի լավագույն հայրը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է visao.sapo.pt-ն։

Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է փարիզյան ՊՍԺ-ն, որը փոխարինող է փնտրում շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում