14:43  ,  11 դեկտեմբերի, 2015

Կարլո Անչելոտին համաձայնել է գլխավորել ռուսական «Զենիթը»

Ամռանը Մադրիդի «Ռեալից» հեռացած իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին համաձայնել է գլխավորել Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», հաղորդում է Izvestia-ն: Ռուսական ակումբի ղեկավարությունը հաջողությամբ ավարտել է բանակցությունները 56-ամյա մասնագետի հետ՝ առաջարկելով տարեկան 16 միլիոն եվրո աշխատավարձ, ինչի շնորհիվ Անչելոտին կդառնա աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը Ժոզե Մոուրինյոյից հետո: Լոնդոնի «Չելսիում» պորտուգալացի մասնագետը ստանում է տարեկան 18 միլիոն եվրո: Սպասվում է, որ Անչելոտին ու «Զենիթը» կկնքեն երկու տարվա պայմանագիր:

Այժմ «Զենիթը» գլխավորով պորտուգալացի Անդրե Վիլաշ-Բոաշի տարեկան աշխատավարձը 8.5 միլիոն եվրո է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում