Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը հատուկ հրամանագրով արգելել է օտարերկրացի երկրպագուներին Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Բորդո» (Ֆրանսիա) - «Ռուբին» (Ռուսաստան) հանդիպմանը ներկա լինելու համար ժամանել Ֆրանսիա։ Այդ մասին հաղորդել է ռուսական ակումբի կայքը։
«Փարիզի ողբերգական իրադարձությունների հետ կապված, Ֆրանսիայի ՆԳՆ-ն արգելել է այլ երկրների թիմերի երկրպագուներին այցելել Ֆրանսիայում անցկացվող հանդիպումների», ասվում է «Ռուբինի» հաղորդագրությունում։
Խախտողները կազատազրկվեն վեց ամսով եւ կտուգանվեն 30 հազար եվրոյով։ Հետագայում նրանք մեկ տարի զրկված կլինեն Ֆրանսիայում ստադիոն մտնելու հնարավորությունից։
Արգելքը կգործի դեկտեմբերի 9-ի կեսօրից մինչեւ դեկտեմբերի 10-ի կեսգիշեր։ «Բորդո» - «Ռուբին» հանդիպումը դեկտեմբերի 10-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում