19:47  ,  2 դեկտեմբերի, 2015

Եվրոպայի լիգա. Ֆրանսիան արգելել է ռուս ֆանատներին ժամանել Բորդո

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը հատուկ հրամանագրով արգելել է օտարերկրացի երկրպագուներին Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Բորդո» (Ֆրանսիա) - «Ռուբին» (Ռուսաստան) հանդիպմանը ներկա լինելու համար ժամանել Ֆրանսիա։ Այդ մասին հաղորդել է ռուսական ակումբի կայքը։

«Փարիզի ողբերգական իրադարձությունների հետ կապված, Ֆրանսիայի ՆԳՆ-ն արգելել է այլ երկրների թիմերի երկրպագուներին այցելել Ֆրանսիայում անցկացվող հանդիպումների», ասվում է «Ռուբինի» հաղորդագրությունում։

Խախտողները կազատազրկվեն վեց ամսով եւ կտուգանվեն 30 հազար եվրոյով։ Հետագայում նրանք մեկ տարի զրկված կլինեն Ֆրանսիայում ստադիոն մտնելու հնարավորությունից։

Արգելքը կգործի դեկտեմբերի 9-ի կեսօրից մինչեւ դեկտեմբերի 10-ի կեսգիշեր։ «Բորդո» - «Ռուբին» հանդիպումը դեկտեմբերի 10-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով