22:33  ,  29 նոյեմբերի, 2015

Բունդեսլիգա. Օրվա խաղաղ ավարտը

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 14-րդ տուրն ավարտվեց 2 հանդիպումներով, որոնցում հաղթողներ չեղան: «Աուգսբուրգ» - «Վոլֆսբուրգ» խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի, իսկ Լեւերկուզենի «Բայերն» ու Գելզենկիրխենի «Շալկեն» խփեցին մեկական գոլ:

«Վոլֆսբուրգը» 25 միավորով երրորդն է եւ 7 միավոր զիջում է երկրորդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիային»:

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բայեր» - «Շալկե»՝ 1:1

Սաշա Ռիտեր, 85 (ինքնագոլ) – Էրիկ Չուպո-Մոտինգ, 50

«Աուգսբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 0:0

Հեռացում՝ Դանթե, 85 («Վոլֆսբուրգ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով