21:35  ,  29 նոյեմբերի, 2015

Ջեյմի Վարդին տոնում է Պրեմյեր լիգայի ռեկորդը (ծաղրանակար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Լեսթերի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդիին, որը գերազանցել էր Հոլանդիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ռմբարկու Ռուդ վան Նիստելրոյի ռեկորդը:

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում գրավելով «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը՝ 28-ամյա Վարդին դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում Պրեմյեր լիգայի 11-րդ խաղում անընդմեջ: Նիստելրոյը 2003-ին Անգլիայի առաջնությունում գոլ էր խփել 10 խաղերում անընդմեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում