15:12  ,  28 նոյեմբերի, 2015

«Ռեալը» մեկ տարի չի կարողանա իրականացնել տրանսֆերներ

Առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում Մադրիդի «Ռեալը» չի կարողանա հայտավորել նոր խաղացողների, հաղորդում է AS-ը: ՖԻՖԱ-ն արդեն ընդունել է պատժամիջոցի մասին որոշումը, սակայն կազմակերպության ներսում ընթացող հակակոռուպցիոն հետաքննությունների պատճառով, որոշման հրապարակումը հետաձգվում է:

Արքայական ակումբի դեմ պատժամիջոցի պատճառը եղել է Վենեսուելայից 12-ամյա երկու խաղացողների տեղափոխությունն իրականացնելը: Մադրիդյան ակումբը խախտել է ՖԻՖԱ-ի կանոնադրությունը, որն արգելում է անչափահասների տրանսֆերներ: Նման խախտումների համար պատժամիջոցներ կարող են կիրառվել նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի», Լոնդոնի «Արսենալի» եւ «Չելսիի» դեմ:

Հիշեցնենք, որ նույն խախտման համար նախորդ երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ նոր խաղացողների հայտավորելու իրավունքից զրկված էր «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում