17:32  ,  27 նոյեմբերի, 2015

Զավեն Բադոյանն ու Կլաուդիո Տորեխոնը համալրել են «Բանանցը»

Երեւանի «Բանանցն» ուժեղացնում է կազմը մրցաշրջանի երկրորդ հատվածում հաջող հանդես գալու նպատակով:

Ակումբի հետ պայմանագրեր են կնքել 25-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանն ու 22-ամյա պերուացի կիսապաշտպան Կլաուդիո Տորեխոնը, հաղորդում է «Բանանցի» մամուլի ծառայությունը: Բադոյանի նախորդ ակումբը Երեւանի «Փյունիկն» էր, իսկ Տորեխոնինը՝ Երեւանի «Ուլիսը»:

Բադոյանը հինգ հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականում, իսկ Տորեխոնը եղել է Պերուի երիտասարդական հավաքականի ավագը: Առաջիկայում «Բանանցը» կհայտարարի նոր խաղացողների մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով