14:51  ,  27 նոյեմբերի, 2015

Նեյմարը կդառնա աշխարհի երրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը մոտ է կատալոնական ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը, հաղորդում է Marca-ն: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2021 թվականը: Բրազիլացին կստանա տարեկան 15 միլիոն եվրո, ինչի շնորհիվ կդառնա աշխարհի երրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ զիջելով միայն «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին եւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:

Ակումբի եւ ֆուտբոլիստի բանակցություններում միակ տարաձայնությունն առայժմ տրանսֆերային արժեքի սահմանումն է: Այժմ 23-ամյա խաղացողի տրանսֆերային նվազագույն արժեքը պայմանագրում նշված է 180 միլիոն եվրո: Նեյմարի կողմը չի ցանկանում այդ գումարը բարձրացնել 250 միլիոն եվրոյից: Ոչ պաշտոնական տվյալներով, «Բարսելոնան» ցանկանում է սահմանել 1 միլիարդ եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը «Բարսելոնայում» մասնակցել է 16 հանդիպման, խփել է 14 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում