09:44  ,  27 նոյեմբերի, 2015

Վահագն Միլիտոսյանը համալրեց Արեւմտյան Հայաստանի հավաքականը

Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականի հերթական խաղացողն է դարձել Ֆրանսիայի հայկական «Մաքաբի Փարիզ Մետրոպոլ» ակումբի 22-ամյա հարձակվող Վահագն Միլիտոսյանը, հաղորդում է Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը

Ավելի վաղը թիմը համալրել էին Երեւանի «Արարատի» հարձակվող Դավիթ Հովսեփյանը, բելգիական «Գրիմբերգեն» սիրողական թիմում հանդես եկող կիսապաշտպան Հրանտ Զաքար Յագանը, ֆրանսիական «Իվրի» ակումբում հանդես եկող ֆրանսահայ պաշտպան Մասիս Կայան, նրա եղբայր, պաշտպան Րաֆֆի Կայան, որը խաղում է Երեւանի «Արարատում», Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլեւեի» հարձակվող Լեւոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը, Երեւանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, Մարսելի հայ համայնքի «Արձիվ» թիմի 23-ամյա կիսապաշտպան Դենիս Օզը, բելգիական «Սերկլ Բրյուգեի» 26-ամյա հարձակվող Իվան Յագանը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը, որը ֆրանսիական «Մարսելի» սան է եւ վերջերս է խզել պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում