13:53  ,  24 նոյեմբերի, 2015

Արթուր Ալեքսանյան. Շնորհավորում եմ Արթուր Աբրահամին հերթական հաղթանակի կապակցությամբ

Հայ մարզիկների հաղթանակներին հետեւելը մշտապես ոգեւորում է: Շնորհավորում եմ Արթուր Աբրահամին հերթական հաղթանակի կապակցությամբ:

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի եւ եվրոպայի եռակի չեմպիոն, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում շնորհավորել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին հերթական հաղթանակի կապակցությամբ:

«Հայ մարզիկների հաղթանակներին հետեւելը մշտապես ոգեւորում է, առավել ոգեւորիչ է, երբ մարզիկին սիրում եւ ընդունում են ամբողջ աշխարհում: Շնորհավորում եմ Արթուր Աբրահամին հերթական հաղթանակի եւ չեմպիոնական տիտղոսը կրկին պաշտպանելու կապակցությամբ: Հուսով եմ, որ մեր հայրենակիցը կշարունակի հաղթանակներ տոնել եւ ուրախացնել ամբողջ հայ ազգին»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:

Աշխարհի կրկնակի չեմպիոնը պարբերաբար հետեւում է աշխարհի գործող չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտերին եւ մշտապես ուղղում իր շնորհավորանքները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր գոտին բրիտանացի Մարտին Մարեյի հետ մենամարտում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում