23:25  ,  22 նոյեմբերի, 2015

Թուրք լրագրող. Արաս Օզբիլիսը կտեղափոխվի «Բեշիկթաշ»

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մոտ է Ստամբուլի «Բեշիկթաշ» տեղափոխվելուն: Այդ մասին հայտնել է թուրքական Beyaztv-ի լրագրող Սինան Էնգինը:

Աղբյուրի համաձայն՝ թուրքական ակումբը ռուսական կողմի հետ փոխհամաձայնության է եկել 25-ամյա Օզբիլիսի տրանսֆերի հարցում: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում: Բացի այդ, «Բեշիկթաշը» մոտ է նաեւ Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Պապի Ջիլոբոջիին ձեռք բերելուն:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը 2013-ին Կրասնոդարի «Կուբանից» է տեղափոխվել մոսկովյան ակումբ: Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Սպարտակը» մտադիր է այս ձմռանը տրանսֆերի հանել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Արաս Օզբիլիսին եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով