Ուժեղ քամին կտրուկ փոխել է գնդակի ուղղությունը եւ դարձել ինքնագոլի պատճառ ֆուտբոլի Անգլիայի կիսապրոֆեսիոնալ լիգայի «Թառոք» - «Ռոմֆորդ» հանդիպման ժամանակ: «Թառոքի» պաշտպանը փորձել է ուժեղ հարվածով գնդակն ուղարկել մրցակցի կիսադաշտ, սակայն գնդակն ընթացել է հակառակ ուղղությամբ եւ հայտնվել է սեփական դարպասում: Գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում