15:08  ,  20 հոկտեմբերի, 2015

Երեւան ժամանած Եվգենի Պլյուշչենկո. 5-րդ անգամ Օլիմպիական խաղերին մասնակցելը մեծ երազանք է

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն Երեւան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում խոսել է Օլիմպիական խաղերին մասնակցելու հավանականության մասին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Իհարկե, կա մասնակցելու ցանկություն: 2 ամիս առաջ Իսրայելում դարձյալ անցա վերականգնողական մի շարք պրոցեդուրաներ, իսկ այժմ նորմալ սահում ու ցատկում եմ: Որոշակի դադար էի վերցրել, քանի որ բժիշկն արգելել է անել որոշ ցատկեր: Սակայն բոլորովին վերջերս Էստոնիայում մարզման ժամանակ արդեն ցանկանում էի փորձել դա: Երբեմն փորձում եմ շրջանցել իրադարձությունները եւ ապրել ավելի արագ: Իհարկե, եթե առողջությունս ների, դա մեծ երազանք է մասնացել 5-րդ Օլիմպիական խաղերին: Եթե Աստված հաջողություն եւ ուժ տա ինձ մեդալ նվաճելու համար, ապա դա կլինի ֆանտաստիկ: Հիմա նմանատիպ շոուներում փորձում եմ իմ ծրագրերը՝ տեսնելով, թե ինչ արձագանք է տալիս հանդիսատեսը: Երբեմն դրանից հետո որոշ բաներ փոխում ենք»,- ասել է 32-ամյա մարզիկը:

Հիշեցնենք, որ Երեւանում Եվգենի Պլյուշչենկոն նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցելու է «Սառույցի թագավորները» շոուին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում