«Եթե մենք չենք արդարացրել ձեր սպասումները, ապա դա ձեր խնդիրն է»,- Հունաստանին 0։1 հաշվով պարտվելուց հետո հայտարարել է Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը՝ հյուրանոցում վիճաբանելով Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անտոն Բելյակովի հետ։
Պատգամավորը համացանցում տեղադրել է Արշավինի հետ սկանդալային զրույցի տեսագրությունը։
Հիշեցնենք, որ Արշավինը Բելյակովին մեղադրել էր իր հետ ծեծկռտուք հրահրելու փորձի մեջ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում