19:20  ,  13 հոկտեմբերի, 2015

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ֆրանսիայի Ռեն քաղաքում անցկացվող «չելենջեր» շարքի մրցաշարում, որի մրցանակային հիմնադրամը 85 հազար եվրո է: Առաջին շրջանում Խաչանովը մրցել է ֆրանսիացի Լավեն Էմերիի հետ եւ 2 ժամ 11 րոպե տեւած պայքարում առավելության է հասել 4:6, 7:6 (7:5), 7:6 (7:4) հաշվով:

19-ամյա Խաչանովը ATP դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 161-րդ տեղը: Մոսկվացի թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Տեյշերան, որը 6:2, 6:2 հաշվով հաղթել է հոլանդացի Ռոբին Հասեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում