14:28  ,  13 հոկտեմբերի, 2015

«Բավարիան» դիտարկում է Անչելոտիի թեկնածությունը

Մյունխենի «Բավարիան» գլխավոր մարզիչի պաշտոնում հետաքրքրված է Կարլո Անչելոտիի թեկնածությամբ: Իտալական մամուլի տվյալներով, Մադրդի «Ռեալի» եւ «Միլանի» նախկին գլխավոր մարզիչն արդեն համաձայնության է հասել գերմանական ակումբի հետ: Սակայն ամեն ինչ կախված է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի որոշումից: Եթե կատալոնացի մասնագետը չերկարաձգի պայմանագիրը, ապա Անչելոտին հաջորդ ամռանը կփոխարինի նրան:

Անչելոտին ու Գվարդիոլան համարվում են նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի հավանական փոխարինողներից: Անչելոտին հարցարզրույցներից մեկում նշել էր, որ ցանկանում է մեկ տարվա հանգստից հետո կարիերան շարունակել անգլիական Պրեմյեր լիգայում: Ամռանը «Ռեալից» հեռացած Անչելոտին 2009-2011 թվականներին գլխավորել է Լոնդոնի «Չելսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում