19:41  ,  12 հոկտեմբերի, 2015

Յուրգեն Կլոպի գլխավոր տրանսֆերային նպատակը

«Սուոնսիի» եւ Գանայի հավաքականի հարձակվող Անդրե Այուն դարձել է «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը, հաղորդում է ESPN

25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու մեծ ցանկություն ունի «Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Յուրգեն Կլոպը եւս հետաքրքրվել է Այուի ծառայություններով։

Անգլիայի Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Այուն ութ հանդիպումներում խփել է չորս գնդակ։

Անդրե Այուն օգոստոսին ճանաչվել է Պրեմյեր լիգայի լավագույն խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում