Մենք պետք է մոռանանք Սերբիայից կրած պարտության մասին եւ կենտրոնանանք Հայաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպման վրա, ասել է իտալական «Նապոլիի» եւ Ալբանիայի հավաքականի պաշտպան Էլսեիդ Հյուսայը:
«Մենք ունենք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար դուրս գալու շանս: Մտադիր ենք հետեւություններ անել Սերբիայի հետ խաղից եւ չկրկնել սխալները: Պետք է հաղթենք Հայաստանի թիմին եւ հասնենք մեր երազանքին»,- Հյուսայի խոսքը մեջբերում է sportal.it-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին կայացած ընտրական խաղում Ալբանիան 0:2 հաշվով պարտվել է սերբերին: Նախավերջին խաղից առաջ Ալբանիան ունի 11 միավոր եւ երրորդ տեղում է: Մրցաշարն ավարտած Դանիան 12 միավորով երկրորդ տեղում է:
Հայաստան - Ալբանիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում