23:34  ,  8 հոկտեմբերի, 2015

Ֆրանսիա - Հայաստան՝ 1:0 (առաջին խաղակես)

Նիցայում ընթացող ընկերական խաղում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մրցում է Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ Ֆրանսիայի հավաքականի հետ: Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում են դաշտի տերերը:

35-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի սխալից հետո ֆրանսիացիները արագ եւ սուր գրոհ անցկացրին եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի փոխանցումից հետո բացեց հանդիպման հաշիվը: Ընդմիջում է:

Ընկերական հանդիպում

Ֆրանսիա - Հայաստան՝ 1:0

Անտուան Գրիզման, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում