15:50  ,  8 հոկտեմբերի, 2015

Չեխերը շանս չտվեցին Հայաստանի Մ-19 հավաքականին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական 12-րդ խմբի մրցաշարում:

Էստոնիայում անցկացվող մրցաշարի առաջին խաղում Մարկ Լեւլեւրի գլխավորած թիմը 0:4 հաշվով պարտվեց Չեխիայի հավաքականին: Հայաստանի թիմը 3 գոլ բաց թողեց սկզբնամասում, մեկ անգամ էլ չեխերն աչքի ընկան ընդմիջումից հետո: Չեխիայի թիմը գրեթե ամբողջ խաղի ընթացքում վերահսկում էր գնդակը եւ տարավ վստահ հաղթանակ, թեեւ կորցրեց բազմաթիվ գոլային պահեր: Հայկական թիմը հազվադեպ էր մոտենում մրցակցի դարպասին:

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Մ-19 հավաքականը մրցելու է Սերբիայի հետ, իսկ 3 օր անց հանդիպելու է էստոնացիներին:

Հայաստանի հավաքականը չեխերի դեմ հանդես է եկել հետեւյալ մեկնարկային կազմով.

12. Մարկ Գրիգորյան 2. Հակոբ Համբարձումյան 3. Արմեն Միքայելյան 4. Աղավարդ Պետրոսյան 5. Հակոբ Հակոբյան (ա) 6. Գոռ Աղբալյան 7. Հայկ Գալստյան 8. Էդգար Մովսիսյան 11. Հովհաննես Իլանգյոզյան 16. Վարդան Սաֆարյան 18. Ստեփան Հարությունյան

Պահեստայիններ՝ 1. Սուրեն Ալոյան 9. Էմիլ Եղիազարյան 10. Դավիթ Մարտիրոսյան 13. Արամ Կարապետյան 14. Արթուր Նադիրյան 15. Գրիգորի Էմեքսուզյան 17. Մհեր Սաֆարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում