22:50  ,  7 հոկտեմբերի, 2015

ՖԻՖԱ-ի նախագահը զրկվել է իր լիազորություններից

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը 90 օրով զրկվել է իր լիազորություններից, գրում է The Guardian-ը:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Բլատերի նկատմամբ՝ նրան կասկածելով ֆինանսական միջոցների յուրացման եւ հանցավոր անփութության մեջ: 79-ամյա շվեյցարացուն կասկածում են նաեւ 2011թ. փետրվարին ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկ կաշառք տալու մեջ: 

90 օրով իր պարտականություններից կարող է հեռացվել նաեւ Պլատինիին:

Բլատերը 1998-ից է ղեկավարում ՖԻՖԱ-ն, իսկ մայիսի 29-ին նախագահի պաշտոնում ընտրվել էր 5-րդ անգամ: Դրանից 5 օր անց նա հայտնեց հեռանալու մասին, սակայն հետո որոշեց մնալ մինչեւ 2016-ի փետրվարի 26-ը կայանալիք նախագահական ընտրությունները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում