14:54  ,  7 հոկտեմբերի, 2015

Կարլո Անչելոտի. Հաջորդ տարի պատրաստ կլինեմ աշխատանքի

Հաջորդ մրցաշրջանում պատրաստ կլինեմ վերադառնալ մարզչական աշխատանքի, ասել է իտալացի Կարլո Անչելոտին, որն անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուներից մեկն էր։

«Ես շատ եմ հավանում ազատ կյանքը, բայց, իհարկե, կցանկանայի վերադառնալ մարզչական աշխատանքի, քանի որ այն իմ կիրքն է։ Առայժմ ցանկանում եմ հանգստանալ, բայց հաջորդ տարի կքննարկեմ տարբերակներ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է dailymail-ը։

Անցած մրցաշրջանի ավարտին «Ռեալից» հեռանալուց հետո Կարլո Անչելոտին աշխատանք չունի։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում