00:57  ,  7 հոկտեմբերի, 2015

Թոմաս Տուխել. «Բավարիան» «Ռեալից» ու «Բարսելոնայից» ուժեղ է

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գովել է Մյունխենի «Բավարիային», որը Բունդեսլիգայի 8-րդ տուրում 5:1 հաշվով հաղթել էր նրա գլխավորած թիմին:

«Բավարիան» ցուցադրեց այնպիսի մակարդակի ֆուտբոլ, որը գուցե չեն ցուցադրել Գերմանիայում: Նրանք հասնում են նոր մակարդակի, եւ դա ոգեշնչում է, որի շնորհիվ թիմն առաջադիմում է: Մենք չենք խոսում այն մասին, որ ցանկանում ենք կրկնօրինակել նրանց, այլ պետք է ունենանք մեր ուղին: «Բավարիան» «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ Եվրոպայի 3 ուժեղագույն ակումբներից է, սակայն լավագույնն է այդ եռյակում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sport1.de-ն:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրից հետո երկրորդ տեղում գտնվող «Բորուսիան» 7 միավոր զիջում է մյունխենյան ակումբին, որն ունի 100 տոկոսանոց ցուցանիշ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում