11:58  ,  7 հոկտեմբերի, 2015

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը ստացել է զինվորական ծանուցագիր (ֆոտո)

Ֆուտբոլի Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կախաբեր Ցխադաձեի անունով զինվորական ծանուցագիր են ուղարկել ռուսական զինկոմիսարիատից, փոխանցում է «Советский спорт»-ը:

47-ամյա մասնագետին հրավիրել են զինվորական հաշվառման տվյալները ստուգելու համար: Փաստաթուղթն ուղարկվել է Ցխադաձեի նախկին հասցեով, որը 2000 թվականից նրանը չէ բնակարանը վաճառելուց հետո:

Հոկտեմբերի 8-ին Վրաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական խաղ է անցկացնելու Ջիբրալթարի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում