Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 56 կգ քաշային Արամ Ավագյանը մենամարտեց բելառուս Դմիտրի Ասանաուի հետ եւ պարտվեց 0:3 հաշվով:
Հիշեցնենք, որ Դոհայում վստահ հաղթանակով էր պայքարը սկսել Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը: 64 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկն առաջին մենամարտում մրցեց հարավկորեացի Հյունչուլ Լիմի հետ եւ երեք ռաունդներն էլ ավարտեց հաղթանակով՝ 3:0:
Հովհաննես Բաչկովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ եւ հոկտեմբերի 8-ին կմենամարտի Թուրքմենստանի ներկայացուցիչ Ազիզ Բեբիտովի հետ:
52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հոկտեմբերի 7-ին կմրցի Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ Չարլզ Կիամայի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում