12:47  ,  6 հոկտեմբերի, 2015

ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուն 15 տարով հեռացվել է ֆուտբոլից

ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը 63-ամյա Չհոն Մոն Չժունին 15 տարով արգելել է զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: Դա նշանակում է, որ հարավկորեացին չի կարող մասնակցել ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին, գրում է Reuters-ը:

Հետաքննության արդյունքում պարվել է, որ Չհոն Մոն Չժուն կաշառք է առաջարկել ՖԻՖԱ-ի գործկոմին: 2010-ին ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահը խոստացել է, որ 777 միլիոն դոլար կներդնի ֆուտբոլի զարգացման համար, եթե Հարավային Կորեան ստանա ֆուտբոլի աշխարհի 2022թ. առաջնության անցկացնման իրավունքը: Հարավկորեացին կտրականապես հերքում է մեղադրանքը՝ նշելով, որ դա արվել է նրան ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում