09:09  ,  6 հոկտեմբերի, 2015

Արթուր Եդիգարյանի գոլային փոխանցումն օգնել է «Դինամոյին»

Ֆուտբոլի Բելառուսի առաջնության 22-րդ տուրում Մինսկի «Դինամոն» տանը 4:1 հաշվով հաղթել է Բրեստի «Դինամոյին»: Դաշտի տերերի մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի հավաքականում տեղը կորցրած Արթուր Եդիգարյանը, որը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Հայ կիսապաշտպանը փոխարինվել է 72-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Արթուր Եդիգարյանը խաղային պրակտիկա չէր ստանում բելառուսական ակումբում: 

Տեսանյութում Եդիգարյանի գոլային փոխանցումը 2:35-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում