20:26  ,  5 հոկտեմբերի, 2015

Բեկենբաուեր. «Բավարիան» ու Գվարդիոլան ստեղծված են իրար համար

«Բավարիան» ու Գվարդիոլան ստեղծված են իրար համար եւ պետք չէ բաժանել, ասել է մյունխենյան ակումբի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը:

«Գվարդիոլան շատ զրուցասեր եւ սրամիտ է: Նրա մարզումները նման են ներկայացման: Նրա մարզած խաղացողները կարող են ճիշտ փոխանցումներ կատարել նույնիսկ փակ աչքերով»,- Բեկենբաուերի խոսքը մեջբերում է skysports-ը:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում «Բավարիան» ութ խաղում տարել է նույնքան հաղթանակ: 8-րդ տուրում Գվարդիոլայի ղեկավարած թիմը 5:1 հաշվով պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիային», որն ընթանում է երկրորդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում