12:43  ,  5 հոկտեմբերի, 2015

Կական հրավիրվել է Բրազիլիայի հավաքական

Ամերիկյան «Օռլանդոյի» կիսապաշտան Կական հրավիրվել է ֆուտբոլի Բրազիլիայի հավաքական՝ մասնակցելու Վենեսուելայի եւ Էկվադորի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին, գրում է Goal.com-ը:

Ազգային թիմում 33-ամյա բրազիլացին կփոխարինի «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին, որը վնասվածք է ստացել:

Ընթացիկ մրցաշրջանում Կական MLS-ում մասնակցել է 27 խաղի եւ դարձել է 9 գոլի հեղինակ: Բրազիլիայի հավաքականում նա անցկացրել է 89 հանդիպում՝ խփելով 29 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս