12:08  ,  5 հոկտեմբերի, 2015

Զլատան Իբրահիմովիչը` ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկու

ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, 2 գոլ խփելով «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի խաղում, դարձավ փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն, գրում Opta Sports-ը:

Դա Շվեդիայի հավաքականի ավագի 110-րդ գոլն էր ՊՍԺ-ում, որի կազմում նա անցկացրեց 137-րդ խաղը բոլոր մրցաշարերում: 33-ամյա Իբրահիմովիչը շրջանցեց պորտուգալացի հարձակվող Պեդրու Պաուլետային, որը ֆրանսիական ակումբի կազմում աչքի է ընկել 109 անգամ:

Բացի այդ, շվեդ հարձակվողը դարձավ ՊՍԺ-ի ու «Մարսելի» միջեւ դիմակայությունների լավագույն ռմբարկուն՝ խփելով 8-րդ գոլը:

Հիշեցնենք, որ Պեդրու Պաուլետան ՊՍԺ-ում խաղացել է 2003-2008, իսկ Իբրահիմովիչը 2012-ին է միացել փարիզցիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում