19:52  ,  4 հոկտեմբերի, 2015

«Շիրակը» 3 միավոր տարավ Երեւանից

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ 9-րդ տուրի մեկ խաղ, որում Գյումրիի «Շիրակը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ուլիսի» նկատմամբ: Գյումրեցիների հաղթական գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:

Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակեց 17 միավոր եւ հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Փյունիկին»: 1 միավոր վաստակած «Ուլիսը» հետնապահն է, իսկ առաջատար «Ալաշկերտն» ունի 18 միավոր:

9-րդ տուրը կեզրափակվի հոկտեմբերի 5-ին, երբ «Արարատը» «Հանրապետական» ստադիոնում կընդունի «Միկային»:

Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր

Հոկտեմբերի 4

«Ուլիս» - «Շիրակ»՝ 0:1

Գոռ Մալաքյան, 56

Հոկտեմբերի 3

«Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ»՝ 2:2

Լուբամբո Մուսոնդա, 29, Ացամազ Բուրաեւ, 77 - Միհրան Մանասյան, 33, Հեբեր, 36

Հեռացումներ՝ Ֆոֆանա, 38, Վահագն Մինասյան, 64 (երկուսն էլ՝ «Բանանց»)  

«Բանանց» - «Փյունիկ»՝ 0:1

Լեւոն Հայրապետյան, 70 (11մ) 

Դիտեք թե ինչպես է Լեւոնը գրավում Ստեփան Ղազարյանի դարպասը։Watch Levon Airapetian's goal!!

Posted by FC Pyunik on Saturday, 3 October 2015

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում