19:04  ,  4 հոկտեմբերի, 2015

«Ինտերը» միավորներ կորցրեց, «Ռոման» խփեց 4 գոլ

Իտալական A Սերիայի 7-րդ տուրում Հռոմի «Ռոման» Սիցիլիայում 4:2 հաշվով հաղթեց «Պալերմոյին», իսկ միլանյան «Ինտերը» 1:1 հաշվով ավարտեց «Սամպդորիայի» դեմ արտագնա խաղը: «Ռոմայից» դուբլի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Ժերվինյոն:

«Ինտերը» 16 միավորով առաջատարն է, իսկ «Ռոման» 14 միավորով բարձրացավ երրորդ տեղ:

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Պալերմո» - «Ռոմա»՝ 2:4

Ալբերտո Ջիլարդինո, 58, Ջանկարլո Գոնսալես, 90+1 – Միրալեմ Պյանիչ, 2, Ալեսանդրո Ֆլորենցի, 14, Ժերվինյո, 28, 90+2

«Սամպդորիա» - «Ինտեր»՝ 1:1

Լուիս Մուրիել, 51 – Իվան Պերիշիչ, 76

«Ուդինեզե» - «Ջենոա»՝ 1:1

Անտոնիո Դի Նատալե, 47 – Դիեգո Պերոտի, 76 (11մ)

«Էմպոլի» - «Սասուոլո»՝ 1:0

Մասիմո Մակարոնե, 88

Հեռացում՝ Պյոտր Զիլինսկի, 90 («Էմպոլի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով