10:41  ,  3 հոկտեմբերի, 2015

Երեւանում մեկնարկեց առաջին միջազգային կիսամարաթոնը, վազեց նաեւ Յուրի Ջորկաեֆը (ֆոտո)

Երեւանում Հանրապետության հրապարակից մեկնարկեց առաջին միջազգային կիսամարաթոնը (21 կմ), որին մասնակցում է նաեւ ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը: Մեկնարկի են դուրս եկել նաեւ նրա երկու եղբայրները:

«Ես միշտ պատրաստ եմ այսպիսի միջոցառումների: Կարեւորն այն է, որ երեխաների, երիտասարդների հետ այսօր մասնակցում եմ այս մարաթոնին: Շատ կարեւոր է գալ ասյտեղ, վազել: Շատ հաճելի է, որ  երթեւեկություն չկա»,- Յուրի Ջորկաեֆի խոսքը փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Յուրի Ջորկաեֆը վազել է երեխաների հետ: Կիսամարաթոնը կազմակերպվել է կառավարության պետական ծրագրով՝ սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչը «Ռանարմ» ընկերությունն է:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Արսեն Սարգսյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում