19:41  ,  1 հոկտեմբերի, 2015

Սերենա Ուիլյամսը չի մասնակցի WTA ամփոփիչ մրցաշարին

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը հրաժարվել է Պեկինում հոկտեմբերի 3-11-ը կայանալիք թենիսի մրցաշարի մասնակցությունից, հայտնում է մրցաշարի թվիթերյան էջը։

Ամերիկացի թենիսիստուհին բաց կթողնի նաեւ Տարվա ամփոփիչ մրցաշարը, որն անցկացվելու է հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 1-ը Սինգապուրում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում իտալացի Ռոբերտա Վինչիից կրած պարտությունից հետո Սերենան կորտ դուրս չի եկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում