14:03  ,  26 սեպտեմբերի, 2015

Դարպասապահը գոլ է խփել սեփական կիսադաշտից

Նորվեգիայի առաջնության 25-րդ տուրում զավեշտալի գոլի հեղինակ է դարձել «Ստարտի» դարպասապահ Հոկոն Օպդալը, որը սեփական կիսադաշտից իրացրել է տուգանային հարվածը՝ փոխանցում կատարելով մրցակցի տուգանային հրապարակ, սակայն հարվածն ուժեղ է ստացվել, իսկ «Վոլերենգայի» դարպասապահ Սաշա Բուրհերտը չի կարողացել որսալ գնդակը: Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

«Ստարտը» 21 միավորով 13-րդ տեղում է, «Վոլերենգան» ունի 40 միավոր եւ 6-րդն է: Առաջատարը «Ռուսենբորգն» է, որը 24 խաղում վաստակել է 55 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում