13:37  ,  18 սեպտեմբերի, 2015

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը ծանր վնասվածք ստացած Ռաֆինյայի հետ

«Բարսելոնան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ռաֆինյայի հետ, թեեւ նա ծանր վնասվածք է ստացել է «Ռոմայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին խաղում (1:1) եւ բաց կթողնի ամբողջ մրցաշրջանը, հաղորդում է mundodeportivo-ն: Վնասվել է ֆուտբոլիստի աջ ծնկահոդը:

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի հինգ տարով: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան անցկացրել է վեց հանդիպում, խփել է մեկ գնդակ:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական ակումբը փոխարինող կփնտրի Ռաֆինյայի դիրքի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում