Բունդեսլիգայի պաշտոնական կայքը Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկել է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Հիշեցնենք, որ «Բորուսիան» արտագնա խաղում 4։2 հաշվով առավելության էր հասել «Հանովերի» նկատմամբ։ Ամբողջ հանդիպումն անցկացրած 26-ամյա հայ խաղացողը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ։
Բունդեսլիգայի չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում Մխիթարյանին ընդգրկել էին նաեւ transfermarkt-ը եւ spox.com-ը։
Չորրորդ տուրից հետո Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 100 տոկոս արդյունքով զբաղեցնում է առաջին տեղը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում