00:31  ,  9 սեպտեմբերի, 2015

Ուեյն Ռունին՝ Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին դարձավ ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ մեկ գոլով գերազանցելով 1970 թվականից պահպանված ռեկորդը, որը պատկանում էր լեգենդար Բոբի Չարլտոնին:

Շվեյցարիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական խաղում Ուեյն Ռունին խփեց 50-րդ գոլն Անգլիայի հավաքականում՝ իրացնելով 11 մետրանոց:

Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր ապահոված Անգլիայի հավաքականը հաղթում է 2:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում